Դավոսյան միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչները հայտարարել են հյուսիսկորեական պատվիրակության հրավերի հետկանչի մասին՝ կապված միջուկային փորձարկումների հետևանքների հետ։ Այն մասին հայտնում է AP գործակալությունը։
Գործակալության տրամադրության տակ է հայտնվել համապատասխան հայտարարությունը, համաձայն որի՝ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների համար հրավերն ուղարկվել էր դեռևս անցած տարվա աշնանը՝ երկրից ստացվող դրական ազդանշանների լույսի ներքո։
Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը, նույնպես հղում անելով Դավոսի միջոցառման կազմակերպիչնեին, հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Սու Յոնը կմասնակցի ֆորումի աշխատանքին։









































