Այսօր առավոտյան ոչ մեծ ինքնաթիռ է ընկել Վենեսուելայի Վալենսիա քաղաքի բնակելի թաղամասում՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նախնական տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ վնասվել են 4 տուն, 1 վարչական շենք, և ոչնչացվել է 6 ավտոմեքենա:
Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ Lear Jet 60 ինքնաթիռում եղել է երկու օդաչու: Աղետի վայր են ժամանել փրկարարներն ու շտապօգնության մեքենաները:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը թռիչք էր կատարում Վալենսիայից Կարակաս:












































