Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո:
«Չեմ կարծում, թե կգլխավորեմ Իսպանիայի ընտրանին «Մունդիալ-2018»-ի ժամանակ: Բայց մինչև մրցաշարի մեկնարկը դեռ բավականաչափ ժամանակ կա, և հնարավոր է ինձ փոխարինող գտնել:
Ինչ վերաբերում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ապա ես այն երբեք չեմ լքի: Ընտանիքս հավանություն կտա ցանկացած որոշման, որ ես կընդունեմ»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականն աշխարհի 2010 թվականի չեմպիոն է դարձել և նվաճել Եվրոպայի 2012 թվականի առաջնության հաղթողի տիտղոսը:









































