Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պլանավորել են 2016 թվականին ակտիվացնել նախագահների միջև երկխոսությունը։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքով՝ համանախագահներն այդ ընթացքում շարունակելու են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Մենք կշարունակենք աշխատել արտգործնախարարների հետ բանակցային գործընթացի առաջարկների, շփման գծի երկայնքով լարվածության էսկալացման ռիսկերի նվազեցման ուղղությամբ»,- ասել է նա։







































