Daily Star-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է ջանքեր գործադրել «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ալեքս Տեյշերայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 40 մլն եվրո առաջարկել «Շախտյոր»-ին ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Ընդ որում, «արիստոկրատներ»-ը դեռ չեն դիմել ուկրաինական ակումբին պաշտոնական առաջարկով: «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն էլ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել Տեյշերայի ծառայություններից:






































