Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը նամակ է հղել ԵԽԽՎ-ին՝ հակահայ բանաձևերի քննարկմանն ընդառաջ

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 12-ին հաղորդագություն-նամակով ահազանգ է հնչեցնում Եվրոպայի խորհրդի կողմից առաջիկա օրերին Արցախի մասին ադրբեջանամետ մի բանաձևի քվեարկության հավանականության առթիվ:
Ըստ CCAF-ի՝ եվրոպական այդ կառույցը թուրքական և ադրբեջանական լոբիի հզոր ազդեցության տակ է և, մարդու իրավունքները անտեսելով, նախընտրում է նավթի և աշխարհառազմավարական շահերը:

Այս առթիվ CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը նամակ են պատրաստել՝ ուղղված եվրոպացի բոլոր պատգամավորներին:

Նամակում ասվում է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ բացահայտորեն կողմնակալ բանաձևի քննարկումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նշվում է, թե հավանական է, որ քվեարկությամբ ընդունվի այդ բանաձևը, ինչը ավելի մեծ ազդեցության հնարավորություն կընձեռի Անկարային և Բաքվին՝ իրենց ուղեգծում գտնվող այդ շրջանում, դրա ուղղակի և անուղղակի բոլոր հետևանքներով հանդերձ: Եվ եթե այդ բանաձևն ընդունվի, ըստ CCAF-ի՝ մի կողմից լրջորեն կչեզոքանան հակամարտության լուծման բոլոր հնարավորությունները և, մյուս կողմից, լուրջ հարցականի տակ կընկնի եվրոպական այս կառույցի անաչառությունը, որի պարտականությունն է պաշտպանել և տարածել ժողովրդավարական արժեքները:

Ապա, մարդու իրավունքների ոտնահարման և շրջանում խաղաղությանը սպառնացող Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության տարբեր արտահայտությունների թվարկումից հետո, ասվում է, որ այս ամենը, բնականաբար, չկան Ուոլթերի բանաձևում, որը զլացել է գոնե մեկ անգամ հիշատակել «ինքնավարության իրավունքը»:

CCAF-ի համանախագահները եվրոպացի պատգամավորներին հիշեցնում են նաև, որ Ուոլթերը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ է եղել, նաև Անկարայի կողմից անցյալ մայիսին նրան շնորհվել է Թուրքիայի քաղաքացիություն:

Նամակի վերջում կոչ է արվում Եվրախորհրդի բոլոր պատգամավորներին, որ զերծ մնան նման մի խաղից, որը որքան գռեհիկ, նույնքան էլ անբարո է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում