Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին նշել է, որ իր լավագույն թիմակիցն է եղել Դենիս Բերգկամպը, ում հետ միասին հանդես են եկել Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում:
«Բարսելոնա»-ում վետերանը խաղացել է «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ: Սակայն Անրին հայտարարել է, որ երբեմն կասկածում է, թե Մեսսին մարդկային ծագում ունի:
«Միշտ ասում եմ, որ Բերգկամպը լավագույն ֆուտբոլիստն է բոլոր նրանց թվում, ում հետ խաղացել եմ: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա երբեմն կասկածում եմ, որ նա սովորական մարդ է»,- barcastuff-ը մեջբերում է Անրիի խոսքերը:










































