Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս ամուսնալուծվել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից, այժմ իր սիրեցյալից՝ Քանյե Ուեսթից, անհամբերությամբ ամուսնության առաջարկի է սպասում: Ամռանը զույգը երեխա կունենա, և Քարդաշյանը, հավանաբար, ցանկանում է, որ երեխան լիարժեք ընտանիքում ծնվի: ShowbizSpy պորտալի տվյալներով՝ Ուեսթը մտադիր է անել այդ քայլը:
«Ամուսնության գաղափարը Քիմի երևակայության արդյունքը չէ: Ուեսթը մշտապես խոսում է իրենց համատեղ ապագայի և այն մասին, որ շուտով Քիմը միսիս Ուեսթ կդառնա»,- ասել է զույգին մոտ գտնվող աղբյուրը:
Ուեսթն, ամենայն հավանականությամբ, կցանկանար իր ապագա կնոջ հետ նոր տանն ապրել, սակայն քանի դեռ նրանց առանձնատունը վերանորոգվում է, Ուեսթը չի շտապում ամուսնության առաջարկ անել:









































