Իրանն ԱՄՆ-ից ներողություն է պահանջել պետական սահմանները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչների հայտարարությանը։
«Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կապվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Նա խոսակցության ժամանակ կոշտ դիրքորոշում է գրավել, քանի որ նավաստիները մտել էին Իրանի տարածքային ջրեր, և ներողություն է պահանջել ԱՄՆ-ից»,- ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է պահակազորի ռազմածովային ուժերի դերծովակալ Ալի Ֆադավին։
Թեհրանը չի շտապում ազատ արձակել նավաստիներին։









































