Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ այցով կժամանի Ստամբուլ՝ գրում է թուրքական Milliyet թերթը։
Նախարարի այցը կապված է Ստամբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչության պատճառների պարզման հետ։ Զոհվել է 11 մարդ, որից 8-ը՝ Գերմանիայի քաղաքացիներ։
Այցի ընթացքում Գերմանիայի ներքին գործերի նախարարը կհանդիպի իր թուրք գործընկեր Աֆգան Ալայի հետ։








































