Թագավորական ընտանիքը նախընտրում է լռել արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեթրինի երեխայի սեռի մասին, սակայն եթե հավատանք Sunday People թերթին, ապա արքայազն Հարին խոսել է այդ մասին:
Նշվում է, որ Հարին բոլորին պատմում է, թե Ուիլյամն ու Քեթրինը որդու են սպասում: Նա շատ հուզված է իր փոքրիկ զարմիկի շուտով լույս աշխարհ գալու կապակցությամբ: Հարին նշել է, որ ողջ ընտանիքն անհամբեր սպասում է, հատկապես երջանիկ է Քեյթը, ով միշտ երազել է տղայի մասին:
Նա հայտարարել է նաև, որ իր եղբայրն ու եղբոր կինն արդեն մի քանի անուններ են քննարկում իրենց ապագա փոքրիկի համար, սակայն նախընտրում են դրանք թաքցնել բոլորից, այդ թվում՝ նաև Հարիից:
Մյուս կողմից՝ ԶԼՄ-ներն արդեն հայտարարել են այն մասին, որ զույգը դուստր է ունենալու, քանի որ երկրպագուի նվիրած խաղալիքի մասին Քեյթն ասել է, որ այն հենց իր դստեր համար է:









































