Իսրայելի ավիահարվածը Դամասկոսի արվարձաններին հաստատում է, որ սիրիական հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի այլ երկրների անվտանգությանը: Sky News հեռուստաալիքի եթերում նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
«Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ այսօր գիշեր երկրի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Դա, ինչպես նաև վերջին օրերի շատ այլ իրադարձություններ ցուցադրում են այն աճող վտանգը, որ հանրապետությունում շարունակվող հակամարտությունը կարող է տարածվել այլ երկրների վրա»,- նկատել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Ներկայում կա Լիբանանում իրավիճակի ապակայունացման մշտական վտանգ: Բացի այդ՝ փախստականների մեծ հոսքի պատճառով անհավանական ճնշման տակ է Հորդանանը: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այդ երկիրը միանշանակ հասկացրել է, որ գործելու է, եթե տեղեկություն ստանա «Հըզբոլլահ» խմբավորմանը կարևոր զինատեսակների փոխանցման մասին»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ այս գիշեր իսրայելական հրթիռները պայթել են Դամասկոսից հյուսիս գտնվող ռազմակայանի տարածքում:












































