Հետտոնական արձակուրդներից հետո մի շարք փաստաբաններ երեկ և այսօր հնարավորություն են ունեցել տեսակցելու անցած տարի Նորք-Մարաշում ԱԱԾ աշխատակիցների կողմից վնասազերծված հանցախմբի անդամ իրենց վստահորդներին։ Այս օրերին հանցախմբի անդամներից մեծ մասի նկատմամբ, ըստ էության, լրացուցիչ քննչական գործողություններ չեն կատարվել։ Շատերը, այդ թվում՝ հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, իրենց մեղավոր չեն ճանաչում։
Ի դեպ, առաջիկայում, նախաքննական մարմինը միջնորդությամբ կդիմի դատարան, այս գործով արդեն իսկ կալանավորվածների կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ։ Չի բացառվում, որ որոշներն ազատ կարձակվեն, սակայն փաստաբանները շարունակում են ձեռնպահ մնալ մեկնաբանություններ անելուց։









































