Մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսմանը՝ «Էլ Չապո»-ն, նախորդ բանտարկության ընթացքում իր իրավաբաններին հրահանգել է գրանցել իր անունով ապրանքանիշներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով մեքսիկական ԶԼՄ-ներին:
Ապրանքանիշները գրանցող արդյունաբերական սեփականության մեքսիկական ինստիտուտը 2011-ին երկու դիմումն էլ մերժել է: Joaquin El Chapo Guzman և El Chapo Guzman ապրանքանիշների գրանցման հայտերը ներկայացվել են ոմն Ալեխանրինա Հիսելյե Գուսմանի կողմից, ով ենթադրաբար թմրաբարոնի դուստրն է:
Նշվում է, որ ապրանքանիշները նախատեսված են եղել հագուստի և գործվածքների բրենդավորման համար: Մեքսիկայի իշխանությունները եզրակացրել են, որ դրանով Էլ Չապոն մտադիր է վաճառել իր մասին ֆիլմի էկրանավորման իրավունքները:









































