Բանգլադեշում փլուզված 8-հարկանի շինության հետևանքով զոհվածերից մեկի այրին շենքի սեփականատիրոջը՝ Մոհամմեդ Սոխել Ռանային մեղադրել է իր ամուսնուն սպանելու մեջ, հայտնում է ITAR-TASS-ը:
Նմանատիպ մեղադրանքներ են հնչել Սավար քաղաքի գլխավոր քաղաքային ինժեների, ինչպես նաև շենքում տեղակայված 5 տեքստիլ ֆաբրիկաների սեփականատերերից մեկի հասցեին, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:
Ներկայում նրանց մահապատիժ է սպառնում:
Ավելի վաղ Բանգլադեշի դատարանը արդեն վճռել էր առգրավել շինության սեփականատիրոջ ունեցվածքը, իսկ ֆաբրիկաների սեփականատերերի ակտիվները սառեցվել էին:
Ակնկալվում է, որ առգրավված ամբողջ գումարն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը նրանց ընտանիքներին:
Մոհամմեդ Սեխոլ Ռանան կալանավորվել էր ապրիլի 28-ին Հնդկաստանի հետ սահմանն անցնելու փորձի ժամանակ:
Գործի շրջանակում կալանավորվել է 9 մարդ, որոնք առնչություն ունեն ողբերգությանը:










































