Սենատոր Ջոն Մակքեյնը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` նախագահի թեկնածությունում հանրաճանաչության աճը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Թրամփի արտահայտությունները «դիպել են ամերիկացիների հոգու լարերին»` նրանց հուզական արձագանքի դրդելով:
«Մասնակիորեն, դա «Քարդաշյանի էֆեկտն է», շատ բաների խառնուրդ»,- հայտարարել է Մակքեյնը:
«Քարդաշյանի էֆեկտ» են անվանում հայտնիների հանրաճանաչության աճը, որոնք տաղանդ չունեն և ոչինչ չեն ստեղծում:









































