Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Ուիթլսի շրջանում հայտնաբերվել է բրոնզե դարի ավան, որը պահպանվել է իր սկզբնական տեսքով։ Հնագետների խոսքերով՝ այդ ավանը, որը գոյություն է ունեցել Ք․ա․ 1000 տարի առաջ, բաղկացած է ոչ մեծ տներից, որոնք ունեցել են փայտե հիմքեր։
Գիտնականները ենթադրում են, որ հետագայում տեղի է ունեցել հրդեհ, ինչի հետևանքով ավանի բնակիչները հապճեպ լքել են այն, կրակը վնասել է փայտե հիմքերը և ավանն արդյունքում հայտնվել է գետում։ Հենց դա էլ ավանը պահպանել է իր ներկայիս տեսքով։

















































