Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Մալթեփե շրջանում կառուցվող հյուրանոցի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ և շտապօգնության մեքենաներ։
Ընդգծվում է, որ հրդեհը ծագել է հյուրանոցի առաջին հարկում։ Շենքի ներսում պատանդ են մնացել մեծ թվով աշխատակիցներ։ Ձեռնարկված փրկարարական աշխատանքների արդյունքում առաջին փուլում շենքից դուրս է բերվել ծխից թունավորված 14 մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Հրդեհը վերցվել է վերահսկողության տակ։








































