Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսի կարծիքով՝ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն ապագայում կարող է «արքայական ակումբ» տեղափոխվել:
Կառլոսը նշել է, որ բրազիլացի հարձակվողը հաջորդ տարի նույնպես «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ կլինի:
«Նեյմարը դեռ շատ երիտասարդ է: Վստահ եմ, որ հաջորդ տարի նա դարձյալ կպայքարի «Ոսկե գնդակ»-ին արժանանալու համար: Չեմ բացառում, որ ապագայում Նեյմարը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել»,- Marca-ն մեջբերում է Կառլոսի խոսքերը:






































