Playboy հայտնի առանձնատունը, որը պատկանում է պարբերականի հիմնադիր Հյու Հեֆներին, Լոս Անջելեսում վաճառքի է հանված, հայտնում է TMZ-ն: Վաճառքի պայմաններից մեկը այն է, որ Հեֆները պետք է այնտեղ ապրի մինչև մահ: Տերը պլանավորել է վաճառքից ստանալ $200 միլիոն:
Կառուցված 1927 թվականին` առանձնատունը տեղավորված է ավելի քան 24 քկմ տարածքում: Ունեցվածքի արժեքը փորձագետները գնահատել են $60 միլիոն և իրական գինը համարում են $80-90 միլիոնը:












































