Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմը հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոյի ծառայություններով: Մասնագետը կարծում է, որ տեղափոխության միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ բոսնիացու աշխատավարձը:
«Հնարավոր է՝ ձեռք բերենք Ձեկոյի տրանսֆերը: Բայց ես տեղյակ եմ, թե որքան աշխատավարձ է ստանում նա և կարող եմ ասել, որ այդ գումարը չի համապատասխանում մեր վարած քաղաքականությանը:
Մենք չենք կարող շռայլել գումարներ, բայց բոլորի համար դռները բաց ենք պահում»,- Kicker-ի հետ զրույցում նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրվում են Մյունխենի «Բավարիա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:








































