Նոր Նորքի 2/33 ընտրատեղամասում Ռոբերտ Երիցյանը դժգոհություն հայտնեց, որ Եհովայի վկա իր հարսն ու տղան չեն գալիս ընտրության, և մտավախություն ունի, որ նրանց փոխարեն կարող են քվեարկել ուրիշները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռ. Երիցյանը ասաց, որ իրենց ընտանիքում պառակտվածություն է, քանի որ ընտանիքի անդամները մշտապես գնում են ժողովների, երեխաներին էլ իրենց հետ են տանում, իսկ տուն գալուց հետո Եհովա են երգում: Ինքը ընտրել է Տարոն Մարգարյանին, իսկ Եհովայի վկա տղան ու հարսը ասում են, թե ընտրությունը իրենց դավանանքին դեմ է: Քաղաքացին չի կարողանում տանեցիներին համոզել ընտրության գնալ:









































