Չինաստանի տնտեսության վիճակից ներդրողների պահպանվող մտավախությունների ֆոնին նավթի համաշխարհային գները երկուշաբթի ցույց են տվել բացասական դինամիկա՝ շարունակելով մնալ ավելի քան 10 տարվա նվազագույն ցուցանիշի մակարդակին մոտ: Չինաստանի վատթարացող տնտեսական վիճակը կարող է ուժեղացնել ճնշումը գների վրա՝ վկայում են առևտրի տվյալները:
Երևանի ժամանակով ժամը 10.11 դրությամբ՝ հյուսիսծովյան Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը ընկել է 0,92%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց $33,24-ի, իսկ WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը՝ 1,85%-ով՝ հասնելով $32,55-ի:
«Քանի դեռ առաջարկի կողմից ոչ մի փոփոխություն չկա, ավելի բարձր գների պոտենցիալը մնում է թույլ»,- Bloomberg գործակալությանը հայտնել է Սիդնեյում CMC Markets-ի գլխավոր շուկայական տեխնոլոգ Մայքլ Մակքարթին:









































