Sunday, 21 06 2026
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին

ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական վստահված անձինք ճնշում են հանձնաժողովի նախագահին (տեսանյութ)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6/05 ընտրատեղամասում առավոտից ընտրական գործընթացը սկսվել է կարգի համաձայն, սակայն մթնոլորտը հանձնաժողովի նախագահի և վստահված անձանցից ոմանց միջև բավականին լարված է:

Տեղամասում աշխատող Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք փորձում էին ճնշել և նույնիսկ վիճաբանել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գիորգի Արիստակեսյանի հետ, ով նրանց թույլ չէր տալիս միջամտել քաղաքացիների քվեարկության գործընթացին քվեախցիկում:

Քվեախցիկում քվեարկելիս՝ Հանրապետական կուսակցության վստահված անձին դիմեց քաղաքացիներից մեկը, ով տեսողական խնդիրներ ուներ: Մինչ վստահված անձը մոտենում էր քաղաքացուն, Գիորգի Արիստակեսյանը մոտեցավ քաղաքացուն և վստահված անձին, սաստեց, որ այլևս նման բան չկրկնվի: Խիստ սաստելուց հետո վստահված անձը սկսեց աղմուկ բարձրացնել, բղավել հանձնաժողովի նախագահի վրա: Նույն միջադեպը կրկնվեց նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձի մասնակցությամբ, ով ասաց, որ թույլ չտալով տեսողական խնդիրներ ունեցող անձանց օգնել քվեախցիկում, նախագահն աշխատում է իրենց դեմ և իրենք ձայներ են կորցնում:

Այսպես հանձնաժողովում ՀՀԿ և ԲՀԿ վստահված անձինք միավորվել էին հանձնաժողովի նախագահի դեմ՝ նրան «ղրգած» որակելով: Սրան ի պատասխան Գիորգի Արիստակեսյանն ասաց, որ մինչև քաղաքացին անձամբ չդիմի իրեն, թե տեսողական խնդիրներ ունի և չի կարող տեսնել քվեաթերթիկը, ինքը կմտածի այդ ուղղությամբ, բայց թող վստահված անձինք քաղաքացու փոխարեն չորոշեն և չխոչընդոտեն ընտրական գործընթացը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 6/05 ընտրատեղամասյին հանձնաժողովի նախագահն ասաց, որ եթե այսպեսո շարունակվի, ինքը կդիմի ոստիկանությանը վստահված անձանց կարգի հրավիրելու պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում