Սիրիայում հակակառավարական ելույթների ժամանակ ուրբաթ «Ցասման օր» ակցիայի ժամանակ զոհվել է առնվազն 62 մարդ:
Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը` հղում կատարելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Զոհվածների կեսը սպանվել են դիպուկահարների կրակոցից Սիրիայի Դարաա քաղաքում:
13 մարդ գնդակահարվել է Ռասթան քաղաքում, որտեղ գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմնակիցները կրակ են բացել ցուցարարների վրա այն ժամանակ, երբ կարդում էին իշխող «ԲԱԱՍ» կուսակցության 50 անդամների` կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությունը:
Տարբեր լրատվամիջոցների տվյալներով, բողոքի ակցիաներին մասնակցել են 50 քաղաք և բնակավայր: Իսկ «Ցասման օրը» կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցի միջոցով:












































