Շաբաթ օրն Արգենտինայի ավելի քան 20 քաղաքներում մարիխուանայի օրինականացման կողմնակիցները զանգվածային ակցիաներ են անցկացրել: Ակցիաների մասնակիցները պահանջել են ընդունել օրենք, որը կարգելի մարիխուանա արտադրողների ու օգտագործողների հետապնդումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մայրաքաղաքում ակցիան անցկացվել է նախագահական պալատի մոտ գտնվող Պլասա-դե-Մայո կենտրոնական հրապարակում:
2009-ի օգոստոսին երկրի Գերագույն դատարանը քրեորեն պատժելի հոդվածների ցուցակից բացառել է փոքր չափաբաժիններով մարիխուայի պահումը: Ավելի վաղ մարիխուանայի պահումն ու օգտագործումը պատժվում էր մինչև 2 տարվա ազատազրկմամբ:











































