Իսպանիայի Լա լիգայի 19-րդ հորիզոնականում գտնվող «Ռայո Վալեկանո»-ն ցանկանում է վարձակալել Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի իրավունքները: Այս մասին հաղորդում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Օզբիլիսն «Սպարտակ»-ում տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառ:
«Ռայո»-ն առաջարկ է կատարել «Սպարտակ»-ին Օզբիլիսի տրանսֆերը վարձակալելու համար, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն կարողանում գալ բարձր աշխատավարձի պատճառով»,- ասել է գործակալությանը մոտ գտնվող աղբյուրը:
Հատկանշական է, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արազն ու Յուրա Մովսիսյանը չեն մասնակցելու «Սպարտակ»-ի հավաքներին:





































