Պետական գանձարանը Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝ Վալերի Թրիերվեյլերին տրամադրում է ամսական ավելի քան 19 հազար եվրո: Այս մասին հաղորդել է «Եվրոպա-1» հեռուստաալիքը:
Դա 3 անգամ ավելի քիչ է, քան նախորդ առաջին տիկնոջ՝ Կառլա Բրունի-Սարկոզիի ծախսերը:
Օլանդի կինն ամսական ծախսում է 19 742 եվրո, որով վճարում է միայն սպասարկող անձնակազմի աշխատավարձը: «Տիկին Թրիերվեյլերն օգտվում է 5 մարդու ծառայությունից»,- ասել են վարչապետի աշխատակազմում: Նրանցից 2-ը վարձու են, մյուսները՝ պետական ծառայողներ:
«Իսկ Կառլա Բրունիի մոտ 2012 թ. հունվարին աշխատել է 8 մարդ, որոնց յուրաքանչյուր ամիս ընդհանուր առմամբ վճարել են 36 448 հազար եվրո»,- ասել են վարչապետի աշխատակազմում:
Բացի այդ, Ֆրանսիայի նախկին առաջին տիկինն ուներ սեփական կայքը, որի համար պետական գանձարանը վճարում էր 25 714 հազար եվրո: Իսկ ներկայիս առաջին տիկնոջ համացանցային էջը գտնվում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:











































