Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ներկայումս միջուկային հարվածի ռիսկն ավելի մեծ է, քան «Սառը պատերազմի» ժամանակ 1970-80-ական թվականներին էր, ինչի պատճառը տարածաշրջանային հակամարտություններն են, ահաբեկչական հարձակումը կամ էլ ճակատագրական սխալը։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերին, ով ամերիկյան բանակը գլխավորել է 1994-1997 թվականներին։
Նա հավելել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նկատվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև միջուկային հարվածներով փոխանակվելու հնարավորությունների զգալի կրճատում, սակայն վերջին երեք տարում հայտնվել են նոր սպառնալիքներ, և միջուկային աղետի հնարավորությունը ներկայումս շատ ավելի մեծ է՝ համեմատած «Սառը պատերազմի» ժամանակների հետ։









































