Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես արդեն խոսել եմ իմ թիմակիցների հետ և ասել եմ, որ Անչելոտին փայլուն մասնագետ է: Նա հրաշալի մարդ է, ով կարողացել է նվաճել Չեմպիոնների լիգան «Միլան»-ի և «Ռեալ»-ի հետ:
Բոլորս էլ ցանկանում էինք, որ Գվարդիոլան մնար, սակայն դա նրա որոշումն է: Գվարդիոլան նույնպես հրաշալի մասնագետ է»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:








































