Սաուդյան Արաբիան դիտարկում է աշխարհի խոշորագույն Saudi Aramco պետական նավթային ընկերության վաճառքի հարցը: Այդ մասին The Economist-ին հայտարարել է Սաուդյան Արաբիայի երկրորդ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը: Նրա խոսքով` որոշումը կկայացվի մի քանի ամիս անց:
«Անձամբ ես հիացած եմ այդ քայլից: Ես համարում եմ, որ դա բխում է ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Aramco-ի շահերից»,- ասել է արքայազնը:
Նա նաև ավելացրել է, որ ընկերության բորսայական շուկա դուրս գալը այն կդարձնի ավելի թափանցիկ:
Saudi Aramco ընկերությունը աշխարհի ամենափակ նավթային ընկերություններից է, որը ոչ մի տեղեկատվություն չի ներկայացնում կապված իր եկամուտների հետ, սակայն սաուդյան պաշտոնյաների տվյալներով՝ ընկերությունը արժե «տրիլիոնավոր դոլարներ»:










































