Հարավային Կորեան փակել է քաղաքացիների մուտքը Հյուսիսային Կորեայի սահմանին մոտ գտնվող տուրիստական օբյեկտներ, հայտնում է Associated Press-ը:
Մասնավորապես, ուրբաթ օրվանից փակվել է դիտակետը, որտեղից այցելուները կարող են դիտել երկու երկրների միջև ապառազմականացված գոտին, ինչպես նաև թունելը, որը փորված է հյուսիսկորեացիների կողմից Հարավային Կորեայի տարածք մուտք ունենալու համար:











































