Քյոլնի ոստիկանության ղեկավար Վոլֆհանգ Ալբերսը ժամկետից շուտ թոշակի է ուղարկվել` ամանորյա գիշերը կանանց վրա հարձակումների հետաքննության հասցեին կոշտ քննադատության ֆոնին: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի ներքին գործերի նախարար Ռալֆ Յեգերը Ալբերսին տեղեկացրել է հրաժարականի մասին, իսկ առաջիկայում այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն կարվի:
60-ամյա Վոլֆհանգ Ալբերսը խոստովանել է ոստիկանության սխալները, սակայն բացառել է իր կամավոր պաշտոնաթող լինելը` հայտարարելով, որ «հենց հիմա է ինքն անհրաժեշտ քաղաքին»:











































