Շվեյցարական Antoine Martin ապրանքանիշը ժամացույցներ է ստեղծել այն մարդկանց համար, ովքեր ոչ մի տեղ չեն շտապում և ապրում են չափավոր կյանքով: Խոսքը Antoine Martin Slow Runner-ի մասին է, որն արտադրողը ներկայացնում է որպես աշխարհի ամենադանդաղ ժամացույց:
Խորհրդանշական Slow Runner անվանումով ժամացույցն ամենացածր հաճախականությունն ունի՝ ժամում ընդամենը 7,2 հզ. զարկ: Ժամացույցի տրամագիծը 42 մմ է:
Այս յուրահատուկ քրոնոմետրն ապրիլի 25-ին ներկայացվել է Շվեյցարիայի Baselworld ցուցասրում:
Թվացույցը հագեցած է ժամային երկու ցուցիչներով, մեկը՝ ժամի և րոպեների համար, մյուսը՝ վայրկյանների:
Ժամացույցի գինը դեռ հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ, թե այն երբ վաճառքի կհանվի:









































