Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին շատերը համեմատում են նրա հայրենակից Դիեգո Մարադոնայի հետ: Կան մասնագետներ, որոնց պնդմամբ՝ Մեսսին գերազանցում է Մարադոնային խաղային որակներով: Այդ հարցից չի խուսափել նաև «կապտանռնագույններ»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Մարադոնան իմ երիտասարդության ֆուտբոլային կուռքն էր: Մի խնդրեք ինձ համեմատել Մեսսին և Մարադոնային: Ժամանակին Տիտո Վիլանովան ասում էր, որ Լեոն դեռևս ցույց կտա իր խաղը, և նա չէր սխալվում»,- հայտարարել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում իսպանացի մասնագետը կգլխավորի Մյունխենի «Բավարիա»-ն:








































