Sunday, 21 06 2026
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

Լոս Անջելեսի Little Armenia-ի հայկական ձայները թեկնածուների միջև կռվախնձոր են դարձել

Մայիսի 21-ին ԱՄՆ Լոս Անջելես հայաշատ քաղաքում կկայանա համաքաղաքային ընտրությունների երկրորդ փուլը, որի մաս են կազմելու նաև քաղաքային խորհրդի ընտրությունները: Համաքաղաքային ընտրությունների առաջին փուլը կայացել էր մարտի 5-ին, որի արդյունքներով 13-րդ շրջանում առաջադրված 12 թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել ձայների 50 %-ից ավելին: Ուստի առաջին և երկրորդ տեղերում հայտնված թեկնածուները՝ Ջոն Չոն և Միտչ Օ Ֆարելը, պետք է մրցեն երկրորդ փուլում՝ մայիսի 21-ին: Սակայն մինչ այդ իրավիճակը սրվել է թեկնածուների միջև՝ հանգեցնելով նրանց քարոզչախմբերի ծեծկռտուքի և փոխադարձ մեղադրանքների: Հետաքրքրականն այն է, որ քարոզչախմբերի միջև բախումը ծավալվել է Լոս Անջելեսի Փոքրիկ Հայաստան շրջանում: Փոքրիկ Հայաստան հայկական շրջանի բնակիչների ձայները թեկնածուների և նրանց համախոհների համար պայքարի թեմա են դարձել:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՄՆ-ից տեղեկացրեց մարտի 5-ի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրված, սակայն բավարար ձայներ չստացած ակտիվ հայազգի գործիչ, այսօր Միտչ Օ Ֆարելին սատարող Սեմ Կբուշյանը, կորեացի թեկնածու Ջոն Չոն զարտուղի ճանապարհներով փորձում է վաստակել հայ ընտրողների վստահությունը՝ նրանց հիմարեցնելով, իսկ իրենք փորձում են դրա դեմն առնել: Նա նշեց, որ կոնկրետ վիճաբանությանն ինքը ներկա չի եղել, սակայն կարող է ասել, թե ինչից է ծագել լարվածությունը:

«Մյուս թեկնածուն կորեացի է, կորեացու մեջքին կանգնած է Փոլ Գրիգորյանը և աշխատանքային միությունները, որոնք առաջին փուլում իր նախընտրական քարոզչության վրա ծախսեցին շուրջ 600 հազար դոլար: Իսկ Փոլ Գրիգորյանը, ցավոք սրտի, բավականին լավ է տիրապետում քաղաքական մեխանիզմներին, գիտի, որ ես անուն ունեմ այս թաղամասում, ու շատ հեշտությամբ փորձում է խառնել ժողովրդին՝ նրանց ուղղորդելով այս թեկնածուի կողմ: Ժողովրդին, ով առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, հեշտ է խաբել և համոզել: Ջոն Չոյի քարոզիչները բնակիչներին իմ անունն են տալիս՝ ստելով, որ ես սատարում եմ Ջոն Չոյին, քանի որ ես այստեղ անուն ունեմ։ Եվ փորձում են բնակիչների վստահությունը շահել, սակայն այս ընթացքում նրանք ինչ ռազմավարություն օգտագործել են, ես դեմն առել եմ: Սա է, որ անընդհատ լարվածություն է ստեղծում, իսկ ես աջակցում եմ Միտչ Օ Ֆարելին, քանի որ նա ամերիկաբնակ, մարդկանց տուն մտնող և պարկեշտ մարդ է: Գիտեմ, որ արժանի թեկնածու է»,- ասաց Սեմ Կբուշյանը:

Պարզաբանելով Los Angeles Times-ի հրապարակումն այն մասին, թե երկու մրցակից թեկնածուների աջակիցների հանդիպումը Լիթլ Արմենիայի փողոցներից մեկում վեճի է վերածվել Օ’Ֆարելի հայազգի կողմնակիցների բռնության սպառնալիքներից հետո, մեր զրուցակիցն ասաց, որ սխալ է նման կերպ իրադարձությունը մեկնաբանելը, քանի որ Ջոն Չոյի կողմնակիցներն են, որ անընդհատ զարտուղի ճանապարհներ են փնտրում կողմնակիցներ հավաքագրելու համար, որի դեմ իրենք պայքարում են:

Սեմ Կբուշյանն ընդգծեց, որ իր համար քաղաքական խորհրդի ներկայացուցիչն ԱՄՆ նախագահից էլ ավելի կարևոր մարդ է, որը լուծում է թաղամասի կյանքի որակի հետ կապված բոլոր հարցերը: «Իսկ որտեղ մենք ենք ապրում՝ դրախտային տեղ չի, մի փոքրիկ տարածքում 60 լեզու են խոսում, ու ամեն գիշեր մի մեծ խնդիր է առաջանում: Ուստի իմ նպատակն այն է, որ այս թաղամասում ընտրված թեկնածուն լսի մեր պահանջները; Ես Ֆարելին դրա համար եմ սատարում:

Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 21-ին, և երկու կողմերն էլ ակտիվացնում են իրենց արշավը Փոքր Հայաստանի տարածքում: Անցած շաբաթ Չոյն ու Օ` Ֆարելը մասնակցել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում