Հունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկ ուսացվել է ժամը 18.06-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ներսում, իսկ ներսում դիակ կա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:











































