«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը շուրջ 60 մլն ֆունտ է հատկացրել` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերային գործարքներ իրականցնելու նպատակով:
Daily Star-ը հայտնում է, որ նշված գումարով Ֆերգյուսոնը պետք է էլ ավելի հզորացնի «կարմիր սատանաներ»-ի կազմը: Սակայն մարզիչը հայտարարել է, որ «Յունայթեդ»-ը չի ցուցաբերի տրանսֆերային ակտիվություն առաջիկա ամռանը:
Հավելենք` լուրեր էին շրջանառվում, որ «Յունայթեդ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու, Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ընտրանու կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի, ինպես նաև «Էվերթոն»-ի և Անգլիայի ազգային թիմի պաշտպան Լեյթոն Բեյնսի ծառայություններով:






































