ԱՄՆ-ը չի բացառում ռազմական գործողությունները Լիբիայում ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպության դեմ։ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հաստատել է դա լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ես սեղանից չեմ հեռացնի Լիբիայում ԴԱԻՇ-ի դեմ հավելյալ ռազմական գործողությունների տարբերակը»,- ասել է նա։
Էռնեստը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիոն գործընկերներ ունի, այդ թվում՝ երկրներ, որոնք Լիբիայում ունեն ռեսուրսներ և իրավիճակի մասին տեղեկություններ։
Նա հասկացնել է տվել, որ Վաշինգտոնը մտադիր է հենվել այդ գործընկերների վրա։ Մամլո քարտուղարը դատապարտել է երեկ Լիբիայում տեղի ունեցած ահաբեկչությունն ու ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։









































