Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել է Հյուսիսային Կորեայի դեսպան Հեն Հաք Բոնին` կապված Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի հնարավոր փորձարկման հետ: Այս մասին ասվում է ԱԳՆ կայքում:
«Ես կանչել եմ Հյուսիսային Կորեայի դեսպանին, որպեսզի ընդգծեմ նրանց միջուկային փորձարկման՝ Մեծ Բրիտանիայի վճռական դատապարտումը: Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևի խախտում է»,- հայտարարել է փոխարտգործնախարարը:







































