ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Իսրայելը Սիրիայի տարածքին մի շարք օդային հարվածներ է հասցրել: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
CNN-ի ամերիկյան աղբյուրների համաձայն՝ հարվածները հասցվել են «հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը»: Հեռուստաալիքը նշում է նաև, որ «իսրայելցի զինվորները չեն ներխուժել Սիրիայի օդային տարածք»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին այս մասին որևէ տեղեկություն չունի:
«Այս պահին ես տեղյակ չեմ որևէ հարձակման մասին»,- ասել է նա:










































