Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արդեն մի քանի մարզում է անցկացրել թիմի հետ։ Marca-ի փոխանցմամբ՝ մարզիչը վայելում է ֆուտբոլիստների լիակատար վստահությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին մարզման ժամանակ ֆուտբոլիստները Զիդանին ասել են, որ պատրաստ են նրան աջակցել բոլոր հարցերում։
Զիդանն իր հերթին խաղացողներին ասել է․ «Միակ բանը, որ ցանկանում եմ ասել՝ պետք է հաղթել։ Դժվար է ինչ-որ բան ավելացնել»։
Զիդանն «Արքայական ակումբ»-ը գլխավորել է հունվարի 4-ին՝ փոխարինելով իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին։ Անբավարար արդյունքների պատճառով թիմի ղեկավարությունը Բենիտեսին պաշտոնանկ էր արել։










































