Բանգլադեշում կարի ֆաբրիկաների համալիրի փլուզման պատճառը եղել է շինության տանիքին տեղադրված 4 էլեկտրագեներատորների աշխատանքը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի կառավարության ներկայացուցչին: Հիշեցնենք, որ շենքի փլուզման հետևանքով զոհվել է 509 մարդ: Ավելի քան 100 մարդ շարունակում է գտնվել փլատակաների տակ:
Պաշտոնյան պարզաբանել է, որ գեներատորները տատանումներ են ստեղծել, որոնք մեծացել են շենքում աշխատող հազարավոր կարի մեքենաների աշխատանքի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ շենքի փլուզման պատճառը կարող էր լինել այն, որ սկզբում կառուցված 5 հարկանի շենքի վրա անօրինաբար ավելացվել է ևս 3 հարկ: Շինության պատերի վրա ճեղքեր էին հայտնվել ապրիլի 23-ին՝ փլուզումից մեկ օր առաջ:









































