Վրաստանի սահմանապահ ոստիկանները երեկ ձերբակալել են ՀՀ եւ Թուրքիայի քաղաքացիների: Հայաստանի քաղաքացի Սերգեյ Մովսիսյանը ձերբակալվել է սահմանն ապօրինի հատելու համար` հայ-վրացական սահմանի «Կրասնի մոստ» հատվածում:
Իսկ Թուրքիայի քաղաքացի Օսման Թուրհանը ձերբակալվել է վրաց – թուրքական սահմանին` Սարպիում: Նրան եւս ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար: Այժմ ընթանում է քննություն: