«ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատումն իշխանական մեր աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ: Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված թերթի իշխանական աղբյուրին, մնացել է անպատասխան: Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ՝ վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկան, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է:








































