Deep Blue Marine գանձեր որոնողները Կարիբյան ծովում կործանված նավում հայտնաբերել են գանձեր, որոնց արժեքն անցնում է միլիոնավոր դոլարներից: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Գանձեր որոնող խումբը հայտնաբերել է 700 արծաթե դրամներ, արձանիկ և ապակեքար, որը հավանաբար օգտագործվել է շամանների կողմից:
«Այս դրամները կարող են միլիոնավոր դոլարներ արժենալ, սակայն մինչև չգնեն, դրանք ոչ մի բան էլ չաժեն», ասել է Deep Blue Marine ընկերության փոխնախագահ Ռենդի Չեմպիոնը: Այդ իրերը թվագրված են 1500թ.-ով և գտնվում են գերազանց վիճակում:
Գանձերը հայտնաբերած թիմը հրաժարվել է հայտնել կործանված նավի վայրը. «Եթե դա նավ է, իսկ մենք կարծում ենք, որ դա նավ է, ապա այն սուզվել է ամենայն հավանականությամբ փոթորիկի ժամանակ», ասել է Չեմպիոնը:









































