Բելգիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայն առաջիկա շաբաթվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ» կվերադառնա: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը, որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները, դիմել է «Բորուսիա»-ին՝ Յանուզայի իրավունքների վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու խնդրանքով: Այն ուժի մեջ էր լինելու մինչև 2015/16 թվականների մրցաշրջանի ավարտը:
Դորտմունդյան ակումբն ընդունել է դորտմունդյան ակումբի խնդրանքն ու առաջիկա օրերին կհրաժարվի ֆուտբոլիստի ծառայություններից: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Յանուզայը մասնակցել է 6 հանդիպումների, գոլային 2 փոխանցում կատարել:







































