Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Միացյալ Թագավորության հպատակներին խորհուրդ է տվել առաջիկայում չայցելել մի շարք ռուսական շրջաններ: «ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս խուսափել Չեչնիա, Ինգուշեթիա և Դաղստան, ինպես նաև Ստավրոպոլյան երկրամասի Բուդյոնովսկի, Լևոկումսկի Նեֆթեկումսկի, Ստեպանովսկի, Կուրսկի շրջաններ այցերից»,- նշվել է գերատեսչության կայքում:
Խորհուրդ չի տրվում նաև այցելել Հյուսիսային Օսեթիա, Կարաչևո-Չերկեսիա և Կաբարդինո-Բալկարիա՝ կապված բարդ ներքաղաքական իրավիճակի և ահաբեկչական սպառնալիքների հետ: Նշվում է նաև, որ «ահաբեկչություններ առավել հաճախ տեղի են ունենում Մոսկվայում և Հյուսիսային Կովկասում»:









































