Saturday, 20 06 2026
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է

Գեղարքունիքի դատավորը պատժվել է

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել փաստաբանի բարձրաձայնած խախտումների արդյունքում: Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո» գործակալությունը, Արդարադատության խորհուրդն այսօր քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի միջնորդությունն այսօր դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն երեք ծավալուն հրապարակումներով է հանդես եկել, որոնցում փաստաբան Երեմ Սարգսյանը բարձրաձայնել է հիշյալ դատավորի կողմից թույլ տրված խախտումների մասին:

Մի կարգապահական տույժի պատմությունից

Այսպես, մեղադրողի համապատասխան որոշման հիման վրա դատարանը Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որ կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) առաջադրված մեղադրանքը փոփոխել և վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), ապա նաև նշված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը փոխարինվել է մեկ այլ դատախազով՝ Վ.Լազարյանով, ով 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել կարճելու վերաբերյալ որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ նախնական մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը: Իսկ դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և պաշտպան Երեմ Սարգսյանի գնահատմամբ, «աննախադեպ ապօրինի որոշում» կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին:

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման: Գործը ներկայումս գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում:

Պաշտպան Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նկատել էր, որ ոչ միջազգային որևէ պայմանագրով, ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ ՀՀ դատական օրենսգրքով, ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ոչ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը /տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը/: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Ուստի, ըստ պաշտպանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը յուրացրել է վերադաս դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները: «Ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները»,- նշել էր պաշտպանը:

Երեմ Սարգսյանն այսօր մեր հետ զրույցում հաստատել է, որ կարգապահական տույժն առնչվում է վերոհիշյալ գործին, խախտումների վերաբերյալ ինքը հաղորդումներ էր ներկայացվել ՀՀ արդարադատության խորհուրդ և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին՝ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, ինչն ի վերջո արվել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում