«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն դրական կարծիք է հայտնել ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` իտալական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Իբրահիմովիչը ֆուտբոլիստ է, ով հաղթանակներ է գրանցել բոլոր այն ակումբների կազմում, որտեղ հանդես է եկել: Եթե Զլատանը «Յուվենթուս» տեղափոխվի, մենք մեծ ուրախությամբ կդիմավորենք նրան:
Կընդունվի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով կարող է նպաստել մեր թիմի հաջողություններին: Իհարկե, որոշումը կայացնելու է «Յուվենթուս»-ի ղեկավարությունը: Սակայն Իբրահիմովիչը, անշու´շտ, մեծագույն ֆուտբոլիստ է»,- նշել է Մարկիզիոն:









































